«Մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու, բայց…». Ալեն Սիմոնյան

«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ տարբեր մարդիկ շատ վատ բաներ են արել այս տարիների ընթացքում  և այս օրերին ՀՀ-ում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու, բայց ուզում եմ բոլորը հիշեն՝ եթե իրենցից որևէ մեկը համարձակվի օրենք խախտել, կպատժվի օրենքի ամենայն խստությամբ»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց՝ մարդ ինչքան վատ ձևով պետք է կառավարի երկիրը, որ ժողովուրդն օրեր շարունակ տոնի այդ մարդկանց հեռացումը. «Միշտ հիշեք՝ սա ձեր հաղթանակն է, և այս հաղթանակները շատ են լինելու, սա դեռ սկիզբն է»։

Տեսանյութեր

Լրահոս