
Լիբիայում ռազմատրանսպորտային ուղղաթիռ է կործանվել

Լիբիայում ռազմատրանսպորտային ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով անձնակազմի երեք անդամ զոհվել է, ևս մեկը վիրավոր է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է լիբիական AL-Wasat լրատվական պորտալը` հղում կատարելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին:
Նրանց տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է երկրում խոշորագույն նավթային Էշ-Շարարա բնակավայրի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո: Թռիչքից հետո ուղղաթիռը սկսել է անսպասելի վայրէջք կատարել ու, հարվածելով գետնին, պայթել է:
Հետաքննություն է սկսվել միջադեպի մանրամասները պարզելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: