«Միամիտ չլինեք, չհավատաք, որ մարդիկ շատ հեշտ հրաժարվելու են իրենց արատավոր վարքից». Զառա Բաթոյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանն այսօր Հանրապետության հրապարակում կոչ արեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին միահամուռ մասնակցություն ունենալ և փակել այն մարդկանց բերանները, ովքեր կասկածում են իրենց իրավագիտակցության մեջ։

«Ես բոլորիդ կոչ եմ անում՝ միամիտ չլինեք, չհավատաք, որ մարդիկ շատ հեշտ հրաժարվելու են իրենց արատավոր վարքից, չմտածեք, թե շատ հեշտ հրաժարվելու են ընտրակաշառքներից, ճնշումներից, խաբեություններից։ Միշտ հիշեք՝ դուռը պետք է փակել բոլոր նրանց վրա, ովքեր որևէ կերպ գալու են և փորձեն ճնշում գործադրել ձեզ վրա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30