
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն։