ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը. ուղիղ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել է պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվի նախորդ օրը քննարկված հարցը:
Հունիսի 13-ին խորհրդարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը և հունիսի 14-ի նիստում այն կդրվի քվեարկության:
Հունիսի 13-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը, որը խորհրդարանն ի գիտություն է ընդունել: