Ծառուկյանը վաստակել է արաբ ներդրողների վստահությունը, բայց նրանք բախվել են իշխանությունը զավթած դիլետանտների անդաստիարակ վերաբերմունքին․ Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ այցելած արաբ մեծահարուստների և Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին։

«Աշխարհում ամենաթանկ կապիտալը մարդկային հարաբերություններն են՝ ընկերական, համագործակցային և փոխվստահելի: Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ապացուցել, որ գործարար հարաբերություններ հաստատելու գործում հավասարը չունի: Ծառուկյանը շատ հարուստ արաբ ներդրողներ է գտել, հետներն ընկերացել, վստահություն վաստակել:

Այդ մարդկանց հրավիրել է Հայաստան, սեղան նստել հետները, ցույց տվել երկիրը, սիրահարվեցրել երկրին: Այս մարդիկ պատրաստվում էին միլիոններ ներդնել մի երկրում, որտեղ իրենց ընդունում են, իրենց հետ ընկերություն են անում:

Բայց պարզվեց՝ արաբ ներդրողները խաբվել են: Նրանք խաբվել են Ծառուկյանի ընկերությանն ու հյուրասիրությանը՝ բախվելով Հայաստանում իշխանությունը զավթած դիլետանտների անդաստիարակ վերաբերմունքին: Ասֆալտին փռելու մասին ճոռոմ-ճոռոմ խոսալուց բացի այս մարդիկ ոչնչի ունակ չեն: Միայն ատել ու քանդել գիտեն: Այնպես, ինչպես դեռ քարը քարին չդրած քանդեցին Ծառուկյանի հրավիրած արաբ ներդրողների բիզնեսներն ու բարեգործական ծրագրերը»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս