Բաժիններ՝

Ավստրալիայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել հրդեհների պատճառով

Ավստրալիայի Նոր Հարավային Ուսլսի նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանի արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հաջորդ յոթ օրերին հրդեհների վանգի պատճառով, հաղորդել է Sydney Morning Herald թերթը։

Նոր Հարավային Ուելսում ապրում է Ավստրալիայի բնակչության մեկ երրորդը: Նահանգի մայրաքաղաքն է Սիդնեյը՝ երկրի խոշորագույն քաղաքը: Հրդեհների պատճառով վերջին շաբաթներին մեգապոլիսը կանոնավորապես պատվում է թանձր ծխով:

Նոր Հարավային Ուելսում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարում արդեն երկրորդ անգամ հրդեհների սեզոնի սկզբից ի վեր: Բնական հրդեհները նոր ուժով են բռնկել նոյեմբերի սկզբից: Կան զոհեր: Ոչնչացվել են արդեն մեկ միլիոն հեկտարից ավելի անտառներ, այդ թվում կոալաների բնակության վայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս