Թրամփն իմփիչմենթի քվեարկությունը Դեմոկրատական կուսակցության «քաղաքական ինքնասպանություն» է որակել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում մեղադրանքի երկու հոդվածներով որակել է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն:
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի ղեկավարը դեկտեմբերի 18-ին հանդես է եկել կողմնակիցների առջեւ Միչիգանի նահանգում: «Անբան դեմոկրատները (…) բացահայտորեն իրենց խորին ատելությունն են հայտնում (…) ամերիկացի ընտրողներին: Այդ անօրինական եւ քաղաքականապես պատվիրված իմփիչմենթը Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանության երթն է»,- ասել է նա: «Այսօր դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում փորձում են վերացնել տասնյակ միլիոնավոր ամերիկացի հայրենասերների ձայները»,- համոզված է Թրամփը՝ խոսելով 2016 թվականի ընտրությունների արդյունքների մասին, որոնց արդունքում ինքն զբաղեցրեց նախագահի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: