Բաժիններ՝

Թրամփը համոզված է, որ Կոնգրեսի Սենատը կվերականգնի արդարությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենտը թույլ չի տա իշխանությունից իր հեռացումը, եւ ինքը կմնա պետության ղեկավարի պաշտոնում, ասված է Սպիտակ տան տարածված հայտարարության մեջ։

«Նախագահը համոզված է, որ Սենատը կվերականգնի կարգը, արդարությունը եւ պատշաճ ընթացակարգը, որոնք անտեսվել են Ներկայացուցիչների պալատի կողմից: Ինքը պատրաստ է հաջորդ քայլերին եւ համոզված է, որ լիովին կարդարացվի»,- ընդգծված է այնտեղ: Ներկայացուցիչների պալատի կողմից հայտարարված իմփիչմենթը նախագահին Սպիտակ տունը համարել է «ամենախայտառակ քաղաքական դրվագն ազգի պատմության մեջ», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս