Երկու հիմնական ախտանշանները քաղաքացիներին կօգնեն որոշել՝ արդյոք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ։
ԱԺ հերթական նիստը:
Չինաստանի Յունան նահանգում մի մարդ մահացել է հանտավիրուսից։
Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտատարի Տոկիոյի Օլիմիական խաղերի հետաձգման մասին:
«Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ աշխատելով՝ Հայաստանն ավելի հեշտորեն առաջ կմղի իր շահերը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ ԱՄՆ-ը համանախագահ երկիր է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրվող ուղիղ աջակցության կրճատմանը։
Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Այսպիսի քաղաքականություն է որդեգրել Եվրոպան, իսկ Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը։
«Սև-սպիտակ» մտածողությունը ցանկացած հեղափոխության հիմքն է: Չկա «սև-սպիտակ», չկա պայքար, չկա էքսպրեսիա ու խանդավառություն։ Միայն նման բաժանումներն են մարդկանց ստիպում բարձրանալ բարիկադներ ու գնալ զոհողությունների:
2018-ից հետո սև ու սպիտակի բաժանումը դարձավ գլխավոր քաղաքական տեխնոլոգիան, որով հանրությունը (ոչ միայն քաղաքական դերակատարները) բաժանվեց երկու մասի՝ սևերի ու սպիտակների: Նման բաժանումը քաղաքագիտական առումով բավականին հաջող հնարք է: Ցանկացած քաղաքագիտական հնարք հենվում է ժողովրդական կարծրատիպերի, եղած մտածողության սխեմաների վրա` դրանք պետք է բացահայտել ու հնարավորինս արդյունավետ օգտագործել:
Զանգվածային լրատվության միջոցներով ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը շեշտեց. «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հանձնառությունը հակամարտության կողմերի հանձնառությունն է, և պետք է կյանքի կոչվի ԵԱՀԿ համակարգմամբ և բոլոր երեք կողմերի՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան, անմիջական ներգրավմամբ»:
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկրագնդի վրա բոլոր հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և թույլ տալ մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», ինչը ՊԲ-ն որակել էր հերթական ապատեղեկատվությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշեց, որ Հայաստանը միայնակ դիմակայում է այս գլոբալ մարտահրավերին, որը քննություն է պետության, պետականության և ժողովրդի համար, և հավատացած է, որ այդ քննությունն արժանապատվորեն հանձնելու են:
Եթե նախկինում ասում էին՝ «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին», ապա այսօր բոլորս պետք է խոսենք կորոնավիրուսի համաճարակի մասին, որն ամբողջ մոլորակում դարձել է լուրջ սպառնալիք:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանություննները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ ասված է այդ ստատուսներում՝ պետք է 100% իրականացնել։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 332 հազարը:
168.am-ն Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանի Արցախ գործուղվելը կապված է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և արդյո՞ք նախատեսված է քննարկում Արցախում կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված աշխատանքային խմբի հետ:
Կա հայտնի ասացվածք այն մասին, որ իսկական ընկերոջը դժվար պահին են բացահայտում: Այսօր այդ մասին գրեթե բացահայտ են խոսում Իտալիայում, երբ պարզ դարձավ, որ ծանր վիճակում գտնվելու ժամանակ առաջինն իրենց ձեռք մեկնեցին ոչ թե ֆրանսիացիներն ու գերմանացիները, այլ չինացիներն ու ռուսները: Այս օրերի իտալացիների ֆեյսբուքյան գրառումները հենց դրա մասին են:
ՀՅԴ-ն` կառավարությանը ներկայացված առաջարկությունների փաթեթի մասին. ՈԻՂԻՂ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր պատրաստվում են Վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնել: Բողոքի հիմքը լինելու է Առաջին ատյանի դատարանի նախագահի՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանին փոխանցած գրությունը, որով Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը մեկ այլ դատավորի չէր մակագրել։ Դատարանի նախագահի հիմնավորմամբ՝ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի (Աննա Դանիբեկյանի) լիազորությունների շրջանակում:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և համայնքի ավագանուն համայնքին նվիրաբերվող գույքի վերաբերյալ որոշում ընդունելու հնարավորություն տալ:
Մարտի 22-ին տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:
«Ես հայտարարել եմ, որ բոլոր այն ոլորտների աշխատանքները, որոնք դադարեցվել են պետւթյան միջամտությամբ, պետությունը նրանց պետք է աջակցի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, որ չի պատրաստվում վճարել աշխատակիցների աշխատավարձը, քանի որ պետությունն է դադարեցրել նրանց գործունեությունը, պետությունն էլ թող վճարի:
Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երեկ կառավարությանը ներկայացվել է մոտ 10 էջանոց ծավալուն փաստաթուղթ, որտեղ կան հստակ գործողություններ՝ բոլոր ոլորտներում․ «Այնտեղ ներառված են բոլոր ոլորտները, միայն արտակարգ դրության պայմանների խստացման մասին չէ։ Այսօր հավանավար լայվով պարզաբանումներ կտանք՝ ինչի մասին է խոսքը, նաև՝ կհրապարակենք»։
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
«Իմ Ձայնը» նախագիծը վերջերս անդրադարձել էր՝ որպես «մինի հեղափոխություն» հռչակված և «լավ գովազդված» ամանորյա տոնական համերգին։ Խոսքը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգի մասին է, որտեղ իր դիրիժորական «տաղանդը» մի քանի րոպե ցուցադրելու հնարավորություն ունեցավ նաև ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։