Հալեպում հայկական հումանիտար խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները. կիրառվում են պաշտպանիչ բոլոր միջոցները

Մարտի 22-ին տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում արձանագրվել է կորոնավիրուսի  առաջին դեպքը:

168.am-ը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից փորձեց պարզել` արդյո՞ք համաճարակային առումով Սիրիայում գտնվող հայկական հումանիտար խմբի անվտանգությունն ապահովված է:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի մասնագետ Կարինե Հախնազարյանը վստահեցրեց, որ Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող մեր խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները:

«Մենք ականազերծում ենք տարածքներ, որտեղ մարդկանց մուտքն արգելված է, ինչն ապահովում է մեր ականազերծողների անվտանգությունը՝ համավարակից խուսափելու համար: Փորձառու բժիշկներից կազմված մեր խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031