Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել արգելել 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դուրս գալը փողոց։
Վերջին շաբաթների ընթացքում Բալիում միգրացիոն ծառայության գրասենյակները լի են հարյուրավոր օտարերկրացիներով: Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուրջ 2 հազար քաղաքացիներ դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրանքով երկարաձգելու վիզայի ժամկետը:
Իդլիբում ընթացող մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած հայազգի զինծառայող 26-ամյա Էլի Կրպոյանը մահացել է։
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով խորհրդարանի նախագահին, հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում 132 պատգամավորներով հավաքվելով նիստերի դահլիճում վատ օրինակ են ծառայում հասարակությանը, ուստի անհրաժեշտ է քվորում չապահովել և նիտերը չեղարկել, հատկապես որ օրակարգում որևէ հրատապ նախագիծ չկա:
Մենք պետք է մեզանով և մեր կողմից իջեցված կանոններով օրինակ ծառայենք մեր ժողովրդին. Տեսե՛ք, արտակարգ դրություն ենք հայտարարել, բայց մարդիկ շարունակում են փողոցներում շրջել, վարակակիրների թիվն էլ ամեն օր ավելանում է, պատգամավորներ էլ ունենք, որ Ֆրանսիայից եկել են ու 14 օր չեն էլ մեկուսացվել: Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլ կյանքը շարունակվում է և ժողովուրդը սպասում է իրենց:
շխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 381 հազարը:
Ապրիլի 13-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հետ է կանչվել, դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը:
Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:
ԱԺ հերթական նիստը՝ ՈւՂԻՂ:
Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, եւ երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաեւ «Այո»-ի նախընտրական բուկլետում:
Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները։
Արցախում ընտրությունները հետաձգելու որևէ պատճառ չկա, իսկ եթե որոշ մարդիկ փորձում են նման պատճառներ որոնել, ապա պետք է ասեմ, որ դրանք սարքած պատճառներ են:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։
Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ անցկացվող միջոցառումներից անմասն չի մնացել նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը մեկ այլ դատավորի չի մակագրել: 168.am-ին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ որոշման մասին քիչ առաջ է ծանուցվել էլեկտրոնային եղանակով:
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ:
«Նոր ծրագրի հաստատման դեպքում ԱՄՆ-ը կսկսի աջակցել track2 կոչվածին, որից վերջին մեկ տարվա ընթացքում ավելի հաճախ է խոսվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերlուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԱՄՆ-ը կրճատում է ֆինանսավորումն Արցախին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 350 հազար 646 է:
Ռուսաստանից 9 ինքնաթիռով Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար:
Պանդեմիան մարդկանց երեք ճամբարների է բաժանել` նրանց, ովքեր սթափ են գնահատում իրավիճակը, նրանց, ովքեր չափազանցնում կամ, ընդհակառակը, թերագնահատում է վտանգը։ Վերջիններս թիվը աստիճանաբար մեծանում է։ Ընդ որում, դավադրության տեսության կողմնակիցներ կան նաև լրագրողների շրջանում։
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը:
Հարավային Կորեայում մարտի 23-ի ժամը 03:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961:
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ բողոքարկման հիմքում դրված է նախ՝ այն, որ դատական ակտը կայացվել է «բացարկման ենթակա դատարանի կողմից» (խոսքը վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որի որոշամբ Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել, իսկ դատախազությունը, մինչև Թավադյանի ազատ արձակելու մասին որոշումը կայացնելը, ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել), ինչպես նաև՝ կայացված որոշման պատճառաբանված, հիմնավոր և օրինական չլինելու հանգամանքը: