Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում:
Կառավարությունը փոփոխություն է կատարել 2020 թվականի բյուջեում և 70 միլիոն 940 հազար դրամ հատկացրել Կառավարության աշխատակազմին։
Դադարեցնել քաղաքական հետապնդումները, կորցնել իշխանությունը և անվտանգ հեռանալու հույս ունենալ։
Փաստաբան Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․․․
Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Շատ շուտով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այնքան ուժ պետք է կիրառեն ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա. Նիկոլ Փաշինյան, 12/06/2020
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լուսանկարը՝ կից գրառմամբ.
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ազգային ժողովի «Բագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմում է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Հրայր Թամրազյանին՝ կոչ անելով սանձել «Ազատություն« ռադիոկայանի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը վաղ առավոտից իրականացվող խուզարկության և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ 168.am-ը լսել է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանի գնահատականները:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության եւ ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջեւ ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների եւ խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին րոպեներ առաջ ազատ արձակեցին: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն տարել են Մասիսի ոստիկանության բաժին, որտեղ կազմել են արձանագրություն և ազատ արձակել:
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:30-ին, Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության, նրան ԱԱԾ հրավիրելու ու հարցաքննելու հետ կապված՝ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է հայտարարություն տարածել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։
168.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց իր համար ընդունելի երկու տարբերակները. «Առաջին՝ ամբողջ գործողությունների մեկնաբանությունն այն է, որ վարչապետը որոշել է վերջնականապես երկրում հաստատել մեկ անձի տոտալ իշխանություն, այսինքն՝ բռնապետություն, իհարկե, ժողովրդավարական դիզայնը պահպանելով: Դա նշանակում է, որ ցանկացած այլընտրանք պետք է վերացվի, լինի դա Հանրային խորհուրդ, Սահմանադրական դատարան, ԲՀԿ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
2018 թվականի հոկտեմբերին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քննարկել էին հայաստանյան ներքաղաքական զարգացումները, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հայտնի հուշագիրը, որի մասին այս օրերին շատ են խոսում։
«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի ոստիկանական բաժիններում արդեն տեղ չկա, և ձերբակալվածներին տանում են մարզային բաժիններ: Մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ղեկավար Դավիթ Խաժակյանին տարել են Մասիսի բաժին, «Ադեկվադ» միաբանության անդամների մի մասին՝ Մասիս, մյուս մասին էլ՝ Էջմիածին:
Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ԱԱԾ շենքի մոտ անդրադարձավ ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակցիայի մասնակիցների նկատմամբ ՀՀ ոստիկանության գործողություններին։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության պատգամավորները տարբեր ոստիկանական բաժանմունքներում են։
«Այս պահին արձանագրենք այն, որ այս գործողությունները տեղի ունեցան ԲՀԿ քաղաքական ակտիվությունից և նրանց հայտարարություններից հետո: Իսկ սրա վերաբերյալ մանրամասն մենք կխոսենք ավելի ուշ: Միայն սա արձանագրենք, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այդ քաղաքական քննադատությունների և ակտիվության ֆոնից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Այս պահին ԱԱԾ դիմաց շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համակիրների ու աջակիցների հավաքը:
Ոստիկանական պատը օղակի մեջ է առել պատգամավորներին
Ժողովուրդն իրավունք ունի դժգոհել կամ բողոքել, բայց ոչ հավաքներ կազմակերպելով, որովհետև երկրում էպիդեմիա է, պանդեմիա է: Հիվանդանոցներում տեղ չկա: Հավաքի մասնակիցներից մեկը կարող է հիվանդ լինել, իսկ հավանականությունը, որ գոնե մեկը հիվանդ կլիներ, եկեք համաձայնենք, որ շատ-շատ մեծ էր: Եվ քանի՞ մարդու նա վարակած կլինի… Եվ սա լրջագույն խնդիր է: Կրկնում եմ, հիվանդանոցներում տեղ չկա:
Բերման է ենթարկվել Դավիթ Խաժակյանը
«Ցավ եմ ապրում, քանի որ այն պարագայում, երբ շարքային քաղաքացին պրոբլեմների մեջ թաղված՝ սոցիալական պրոբլեմների, կորոնավիրուսային ու դրանից բխող պրոբլեմների, շատ մոտ ապագայում՝ շաբաթների կամ ամիսների հաշվարկով՝ ծայրահեղ ճգնաժամային խնդիրների, ունի պատասխանատվության ծավալն իրենց վրա վերցնող մարդկանց առավելագույն հոգատարության անհրաժեշտություն, քաղաքական դաշտում տեղի են ունենում այսպիսի բաներ: