Նաիրա Զոհրաբյանը դիմում է Հրայր Թամրազյանին՝ «Ազատության» նախկին լրագրողին սանձելու խնդրանքով

Ազգային ժողովի «Բագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմում է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Հրայր Թամրազյանին՝ կոչ անելով սանձել «Ազատություն« ռադիոկայանի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանին։

Նշենք, որ Հովհաննես Մովսիսյանը այժմ հանդիսանում է Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը։

«Ես հույս ունեմ հարգարժան պարոն Թամրազյան, որ Ձեզ հետ պայմանավորված կերպով  այդ ՊՈԱԿ-ը, որը հենց հիմա կսկսի ֆեյքերին գոծի դնել և հայոհայնքներ գրել… Հույս ունեմ, որ Դուք կսանձեք Ձեր նախկին աշխատակցին, որի հետ համագործակցված ձևով Դուք հայհոյանքի ալիքն ենք բացում բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների ուղիղ եթերների տակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Նաիրա Զոհրաբյանին ասաց, որ հայհոյանքները հեռացվում են և պետք չէ մեղադրել։

Ի պատասխան Զոհրաբյանը նշեց. «Ես ոչ ոքի չեմ մեղադրում, իմ կարծիքն եմ ասում, իսկ հայհոյանքները մաքրվում են այն ժամանակ, երբ դրանք բոլորը կարդում են»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները տեսանյութում։  

Տեսանյութեր

Լրահոս