Աղետի պատճառը. Իմ քայլի համար մարդկային կյանքերից ավելի կարևոր է իշխանությունը պահելը. Վահան Իշխանյան
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աղետի պատճառը. Իմ քայլի համար մարդկային կյանքերից ավելի կարևոր է իշխանությունը պահելը
Ի՞նչ էր զգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ մի քանի ամիս առաջ ընտանյոք Գագիկ Ծառուկյանի ռեստորանում նրա դստեր հարսանքի սեղանին խորոված էր ուտում, ինչո՞ւ կերած հացի վրա հանկարծ թքեց ու անցավ ռեպրեսիաների, սա կապ ունի՞ էն հանգամանքի հետ որ Փաշինյանը Դաշնակցությանը Հիտլերի հանգույն բացիլ անվանեց, այդ այն կա՞պն է, որ Ծառուկյանն ու Դաշնակցությունը նրա հրաժարականից են խոսում, իսկ ինչո՞ւ են խոսում, արդյո՞ք այն պատճառով որ Հայաստանը աղետի մեջ է գցել Փաշինյանը, ամեն օր 5-20 հոգի է հիվանդությունից մահանում, ընդհանուր արդեն 360 հոգի մահացել է, բազմաթիվ հիվանդներ լքված, բուժօգնություն չեն կարողանում ստանալ, ախտանիշ ունեցողները չեն կարողանում տեստ հանձնել, ուր մնաց անախտանիշներին հայտնաբերեն, ով հնարավորություն ունի 20հազար դրամով տեստ է հանձնում, ով չունի, հիվանդ, տանը պառկած նախախնամության հույսին է, իսկ Փաշինյանի անպատասխանատվությունը մարդկային կյանքերի նկատմամբ շարունակվում է, մամուլը տագնապով բացում ես իմանալու համար համաճարակային վիճակը, չես գտնում, ռեպրեսիաների, մարդկանց բերման ենթարկելու լուրերը սեղմել հետ են գցել տեղեկությունը որ այսօր կորոնավիրուսից 5 հոգի մահացել է, և 663 նոր դեպք է եղել, առողջապահության նախարարը մի քանի տարվա վաղեմության ինչ որ ընտրակաշառքի թուղթ է հրապարակում, իսկ Ինֆեկցիոնի բուժաշխատողը ահազանգում է որ չեն հասցնում հիվանդներին բուժել, շտապօգնության մեքենաները չեն հերիքում հիվանդերին այլ հվանդանոցներ տանելու համար։
Այդ ի՞նչից է կազմված վարչապետի, առողջապահության նախարարի, իմ քայլականների հոգիները, որ այս ողբերգական օրերին նրանց համար առաջնային են ընդդիմախոսներին ճնշելն ու մեջտեղ գցելը վաղեմի ընտրակաշառքի թղթերը։
Ո՞րն է ավելի մեծ հանցանք՝ ընտրակաշա՞ռքը, թե՞ որ տգետ ու անմպատասխանատու կառավարման և իշխանությունը պահելու մոլուցքի արդյունքում մարդիկ են մեռնում»: