«Խորհուրդ եմ տալիս տիկին Քրիստինե Պողոսյանին չանցնել դեմագոգիայի». Զոհրաբյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լուսանկարը՝ կից գրառմամբ.

«Քանի որ տիկին Զոհրաբյանի էջը փակ է ոչ ընկերների համար, սենց գրեմ, կտեսնի վստահ եմ։
Տիկին Զոհրաբյան, հորդորելու՞ եք Գագիկ Ծառուկյանին 40 միլիարդ թաքցրած հարկը (և դա միայն մեկ դրվագով) վերադարձնել ՀՀ քաղաքացիներին»։

168.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքվեց՝ ի՞նչ պատասխան կտա գործընկեր կին պատգամավորի բարձրացրած հարցին։

Ի պատասխան Զոհրաբյանը նշեց. «Ես խորհուրդ կտամ տիկին Քրիստինե Պողոսյանին և մյուսներին հերթական անգամ չանցնել դեմագոգիայի։ Մենք այստեղ խոսում ենք իրենց գործընկեր պատգամավոր կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին, և թող չդարձնեն դա «Ինչու գլխարկ չեք դրել»-ի պատմությունը։ Իրենք կարծում են՝ այնքան քաղաքական փորձառություն ունեն, որ կարո՞ղ են տրանսֆորմացնել հարցը և ձևախեղե՞լ։ Ես կոնկրետ հարց եմ ուղղել՝ ձեր գործընկեր կանանց նկատմամբ բռնություն է գործադրվել՝ ինչո՞ւ չեք արձագանքել, երբ արձագանքում եք տարատեսակ սոցիալական խավերի կանանց իրավունքների հարցերին։ Այդ հարցը թող ինքը ուղղի իրավապահներին, և, կարծում եմ, դրա պատասխանը կստանա»,-ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս