Գյումրիի 31/23-ում ընտրողի տան վրա գրանցել են 10-ից ավելի այլ ընտրողների, որոնց նա չի ճանաչում
#ՀԻՄԱ. Գյումրիի 31/48 ընտրատեղամասում ամփոփում են քվեարկության արդյունքները. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. 31/65 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՍԿՍՎԵԼ Է. #ՈՒՂԻՂ
Գյումրի և Փարաքար համայնքներում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությունն ավարտված է։
Թուրքիան կարևոր ներդրում ունի Ադրբեջանում խաղաղության և անվտանգության գործում։Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
100 տոկոսով վստահ ենք, որ մենք կստանանք Գրենլանդիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։
Ոստիկանության շենքի մոտ ենք։ Ձերբակալված տատիկներն այստեղ են։ Դեռ ներս չեն թողնում, թեև, ըստ օրենքի, պարտավոր են անմիջապես ներս թողնել։ Ժձյոմս»։
Տարածքը ազատեք. վստահված անձը՝ ոստիկանին
Ընտրակեղծիքն արձանագրելուց հետո կինը պատռեց քվեաթերթիկը. Ցոլակ Ակոպյան
Արձանագրեք ՔՊ-ի ընտրակեղծիքի փաստը. վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահին
31/3 տեղամասում քաղաքացին միջամտել է ընտրական գործընթացին. «ՀայաՔվեի» դիտորդը փորձել է ֆիքսել, նա հարձակվել է դիտորդի վրա
Փաշինյանական իրավապահները, ըստ օրվա կուրսի, մարդ էին բռնում ու ահաբեկում:
31/06 տեղամասային կենտրոնում, քաղաքացին արձանագրել է, որ իր հասցեով գրանցված են անծանոթ մարդիկ, դիմել է Ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։
Մենք ակնկալում էինք շատ բարձր մասնակցություն նախորդ ընտրությունների համեմատ, Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը:
Գյումրու այսօրվա ընտրությունների մասնակցության ակտիվությունը` համեմատած նախորդ ընտրությունների հետ, իսկապես զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Ընտրական ներգրավվածության աճը կարելի է մեկնաբանել որպես վկայություն այն բանի, որ բնակչությունն ավելի ու ավելի է գիտակցում իր դերը քաղաքական իրականության ձևավորման գործում:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է»։
Ոստիկանական խումբ է մոտեցել ընտրատեղամաս. ավագանու թեկնածուն սպառնացել է. հանձնաժողովի նախագահ
Գյումրիի և Փարաքարի մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո նրանք կատարում են նշում: Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում։
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:
#ՀԻՄԱ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ. #ՈՒՂԻՂ
Ոստիկանների աչքի առաջ կանգնել, ՔՊ-ի ցուցակներում պտիչկա են անում. վստահված անձ
Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության սրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգությանը: Հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
90 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Չեմբերլենը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Չէ, ինչի՞ եմ հերքում: Ասեցի՝ մենք էնքան հնարավորություն ունենք, որ նաև էդպիսի «ընտրակեղծարարություն» ենք արել՝ ռուսական անձնագրով քվեարկել ենք: Բա հանձնաժողովը նստած է, քվեարկում են, ավելի լուրջ ի՞նչ պատասխանեմ էդ հարցին:
#ՀԻՄԱ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԼԱՐՎԱԾ Է. ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ. #ՈՒՂԻՂ
«Փողոցից քռքաշ՝ քարշ տալով տարել են 70 տարեկան կնոջը։ Հակակոռուպցիոնով դատելու են Խալաթյան Անահիտին։ Նորմալ է»,- հրատապա ասուլիսում ասաց Գյումրու ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ խոսելով դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին հակոկոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից ձերբակալության մասին։
Ուրախ եմ, որ իշխանության թեկնածուին ապտակողը դեռ չի ծնվել. Մարտուն Գրիգորյան
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածուն Քրեական ոստիկանության բաժնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը:
«Տեսնո՞ւմ եք իմ և «Բալասանյան» դաշինքի տարբերությունը, տեսնո՞ւմ եք, որ պայքարում եմ, էդպես էլ մինչև վերջ պայքարելու եմ»,- հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի դեմ հետապնդումներին և իրեն լռեցնելու իշխանության փորձերին: