«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից. խոսնակ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Օհանջանյանն այլ հարցերի չպատասխանեց՝ ասելով, թե ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն կտան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Մեր քաղաքը» դաշինքը հայտնել էր, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31