
Քռքաշ տարել են 70 տարեկան կնոջը. առևանգում են ավագանու թեկնածուներին. Մարտուն Գրիգորյան
«Փողոցից քռքաշ՝ քարշ տալով տարել են 70 տարեկան կնոջը։ Հակակոռուպցիոնով դատելու են Խալաթյան Անահիտին։ Նորմալ է»,- հրատապա ասուլիսում ասաց Գյումրու ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ խոսելով դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին հակոկոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից ձերբակալության մասին։
«Անահիտը ինձ նվիրված, հարազատ, ուժեղ կամքի տեր, ցավոք սրտի, առողջական պրոբլեմ ունեցող, մարդ է։ Անդավաճան մարդ է։ Թիրախավորում են այդմարդկանց, բայց Անահիտը կհաղթահարի՝ անկախ դժվարություններից, տարիքից, ես էլ նրա թիկունքին կանգնած եմ։
Նա չի ճնշվի։ Նա բավականին մեծ հնարավորություն, ընտրազանգված ունի, հենց այդ պատճառով էլ թիրախավորել են Անահիտին»,- ընդգծեց ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ կարո՞ղ է ձեր հետևից էլ գան, նա պատասխանեց. «Ինչ ասեմ։ Իմանամ որտեղ են գալու, ես գնամ, նեղություն չտամ, այդքան ծախս չանեն»։