ՆԱՏՕ-ն կշարունակի վարժեցնել աֆղան զինվորականներին եւ զարգացնել Աֆղանստանի տրանսպորտային ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան զորքերի դուրսբերման գործընթացի ավարտից հետո:
Համաժողովին մասնակցելու են Եվրոպական էներգետիկ խարտիայի 56 անդամ երկրներ, ներառյալ` Ադրբեջանը, և այլ հրավիրվածներ։ Չնայած մեր բազմաթիվ հորդորներին գործող կառավարությունը համաժողովի օրակարգում համառորեն չի ներառել Ադրբեջանի կողմից վնասի հատուցման հարցը, ինչպես նաև առկա չէ Ադրբեջանի գործողությունները դատապարտող որևէ հայտարարություն։ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագիրը ունի լայն գործիքակազմ, որը իրավունք է տալիս Հայաստանին ներկայացնելու վնասի հատուցման պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։
«Էրեխեք, ով ա ուզում ինձ վանկարկումների հարցում օգնի, էկեք հետս». Նիկոլ Փաշինյան:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ զարմանում, որ կապիտուլյանտը խոսում է Աստծո մասին ու քրիստոնեությունից։ Ժամանակին Հիտլերն էլ ասում էր, թե իր շարժումը քրիստոնեական է։
Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը կարող է օրակարգ մտնել, եթե մեզ հաջողվի այդ հոսանքը վաճառել Հայաստանից դուրս. Ռոբերտ Քոչարյան:
Մենք ամեն ինչ անելու ենք՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար. Ռոբերտ Քոչարյան:
Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Մեծ վտանգ կա, որ եթե հունիսի 21-ին չվերականգնվի ներքաղաքական կայունությունը, խաղաղությունը, միասնականությունը, մեծ արտագաղթ է լինելու: Հազարավոր մարդիկ սպասում են, որ եթե բան չփոխվի կամ բան փոխվի դեպի վատը, այսինքն, հիմա էլ դեպի անցյալ գնանք, արտագաղթելու են: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է մնալ երկրում»:
Դու մեզ լիցքավորում եք, մենք անում ենք ամեն ինչ, որ ձեր կյանքի որակը բարելավվի. Քոչարյան:
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Մեծամորում. ՈՒՂԻՂ։
«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինՇ։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է:
«Եթե դուք ամեն օր հիշում եք կառավարությանը, ուրեմն լրջագույն խնդրի առաջ է կանգնած երկիրը». Քոչարյան:
Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Աշոտյանը՝ տարածելով Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության հայտարարությունը, որում ասված է․
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվը, հայտնում է minval.az-ը:
Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար:
«Սա հանցագործության հատկանիշ պարունակող հայտարարություն է, իսկ որտե՞ղ է դատախազությունը՝ Նիկոլ Փաշինյանի գրպանում է, բնականաբար, գրպանից դուրս չի գալու։ Սրանք անդադար տևող հայտարարություններ են և կատարվող հանցագործություններ։ Մուրճն իր հերթական հոգեվիճակի արտահայտումն էր։ Այս մարդը հրաշալի գիտի, որ չի ունենալու ոչ մի դեպքում հաղթելու հնարավորություն, որևէ կերպ չի վերարտադրվելու, և հիմա մարդկանց լարում է միմյանց դեմ»,- նշեց Արսեն Բաբայանը։
Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-իհայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ականապատված քարտեզների տրամադրման դիմաց: Ավելին՝ Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել, ասել է թե՝ նոր նախապայմանների, նոր քարտեզների տրամադրման դիմաց վերադարձնել գերիներին:
Կնեսետի՝ Իսրայելի միապալատ խորհրդարանի, պատգամավորները հունիսի 13-ին վստահություն են հայտնել նոր կոալիցիոն կառավարությանը, որտեղ ներկայացված չէ ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուի կուսակցությունը:
Արամ Սարգսյանն ասաց, որ պահպանողական է, օգտագործում է նույն բրենդը՝ Chanel Egoiste օծանելիքը, սիրում է ամեն ինչի իտալականը: 15 տարի է՝ կրում է Canali բրենդի իտալական հագուստը:
«Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք» հարցը մնաց անպատասխան ՚
ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանի խոսքով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ, դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի մարմնի կողմից, որն իրավասու չէր այդ գործը հարուցելու, խոսքը Քննչական կոմիտեի մասին է։
«Բոլոր տեղերում հանդիպելով քաղաքացիների հետ, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ այս իշխանություններին հեռացնելն առաջնահերթություն է։ Եվ բոլոր տեղերում համոզվում ենք, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն որևէ կերպ չունի։ Մեր քարոզարշավի ընթացքում մեր վարկանիշի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանությանը, ինչը երևի թե նորմալ է ու սպասելի էր։ Սա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, և դրա վառ օրինակն է պարոն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր նա ընտրակաշառք տալու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի»,- ասաց Արսեն Բաբայանը։
Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը հունիսի 13-ին հայտնել է կորոնավիրուսով հիվանդների 586 մահվան մասին, ինչը դարձել է օրական մահացության՝ երկրի համար ամենաբարձր ցուցանիշը:
««Զատիկ» բառը նշանակում է զատվել, հեղափոխությունից հետո զատվելու հնարավորություն ենք տվել բոլորին»:
«Հունիս 20-ը Աստծո խոսելու օրն է». Նիկոլ Փաշինյան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում, որը հունիսի 14-ին բացվում է Բրյուսելում։
«Երեկ տեսնում եմ, որ երեխաները մեր բուկլետներն են այրում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխարկը վերցրել այրում են, և դա սոցիալական ցանցերում տարածում են: Սա ինչի՞ց է գալիս, որտեղի՞ց է գալիս, ինչո՞ւ են սա անում, ո՞վ է սա քարոզում: Երեխաները լսում են այդ հայհոյախառն ելույթները, այդ ատելության քարոզը, հետո տրամադրվում են, հետո դառնում են այդ ատելության քարոզի մի մասնիկը: Ինչո՞ւ ենք մենք մեր սրբությունները վտանգում, ո՞նց կարելի է երեխաներին ներգրավել նման գործընթացների մեջ»,- ասաց Մարուքյանը:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բավականին անպարկեշտ ձևով արտահայտվեց Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների մասին՝ նրանց անվանելով «կլոնացված իրավաբաններ, ովքեր ատում են սեփական ժողովրդին»: