Բաժիններ՝

ԵՄ-ում քաղաքական ապաստան ստանալու դիմումների քանակը զգալի նվազել է

Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու համար դիմումների քանակը մարտին կիսով չափ նվազել է:

«Deutsche Welle»-ն նշում է, որ Ապաստանի աջակցության եվրոպական բյուրոն տեղեկացրել է՝ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում, Լիխտենշտայնում և Իսլանդիայում մարտին եղել է 34 հազար 737 հայտ: Ինչը 43 տոկոսով քիչ է փետրվարից և հունվարից: Դրա պատճառը սահմանափակումներն են, փակ սահմանները՝ կապված կորոնավիրուսի հետ:

Նշվում է, որ հունվարին և փետրվարին գրանցվել էր դիմումների 15 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակհ տվածի համեմատ: Թե հունվարին, թե փետրվարին գրանցվել էր 60 հազար հայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս