
Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Լուրի մասին տեղեկանում ենք kp.ru կայքից։
Միշուստինը նախագահին տեղեկացրել է, որ թեստերի արդյունքները դրական են եղել, և ինքը պետք է ինքնամեկուսանա։
Նա տեղեկացրել է նաև, որ նախարարների կաբինետը կաշխատի ինչպես հարկն է, և ինքն էլ մշտապես կլինի կապի մեջ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը։