
Ավստրիան կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ավստրիան նոյեմբերի 9-ից կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները, սակայն մուտքի կանոնները կմնան անփոփոխ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավար Միխեիլ Լինհարթը:
Ավելի վաղ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում հաղորդել են, որ Ռուսաստանը Ավստրիայի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները կվերացնի նոյեմբերի 9-ից:
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի առաջարկությունը եւ մեր կողմից ի պատասխան կհանենք ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները: Իհարկե, մուտքի կանոնները կմնան անփոփոխ»,-հայտարարել է Լինհարթը:
Ռուսաստանից Ավստրիա մուտքը ներկայում հնարավոր է, այդ թվում նաեւ տուրիստական այցագրով, սակայն ԵՄ-ում կամ ԱՀԿ-ում հավանության արժանացած որեւէ պատրաստուկով պատվաստման հավաստագրի բացակայության դեպքում հարկ կլինի անցնել տասնօրյա կարանտինի, որը կարող է վաղաժամկետ ավարտել՝ թեստ հանձնելով ժամանելուց հետո վեցերորդ օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: