«Դուրս չես գալիս դու, արա»․ Իմքայլական պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հոր՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խայտառակ պահվածքը

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցերից մեկին ի պատասխան՝  ասաց, որ ինքը և նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը որևէ տարաձայնություն չունեն, ավելին՝ Գարիկ Սարգսյանի հայրն իր ընկերն է, իսկ Գարիկ Սարգսյանն իր որդու տարիքին է, հետևաբար՝ նրա հետ որևէ տարաձայնություն չէր կարող ունենալ։

Մեկ այլ հարցի, թե ինչու է նա հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ հետո հետ վերցրել, Ռազմիկ Թևոնյանն անմիջապես չպատասխանեց, փոխարենը՝ դիմելով լրագրողներին՝ ասաց. «Էդ միկրոֆոնը մի քիչ հեռու պահի, բերանս մտցրեցիք»։

Այնուհետև անդրադառնալով հրաժարականի պատճառների մասին հարցին, Ռ. Թևոնյանը դիմելով լրագրողին՝ ասաց, թե պատճառը հենց լրագրողն է եղել։

Տիգրանաշենի ճակատագրին վերաբերող հարցին էլ պատասխանեց, թե Տիգրանաշենի հետ կապված հարց չկա։

«Հիմա դուք հանգստացաք, այդ հարցը տվեցիք՝ հանգստացաք»,- կրկին դիմելով լրագրողին՝ ասաց նա։

«Տիգրանաշենում բոլոր մարդիկ ապրում են, բոլոր պայմանները կան այնտեղ։ Դուք ոնց որ… գիտեք ինչ մի մասսա կա, որ միշտ հարևաններին ասի՝ այս հարցը կա, այն հարցը կա»,- զայրացած հակադարձեց լրագրողներին։

Ինչ վերաբերում է մարզպետի առանձնատան մասին լրագրողների դիտարկմանը, նա տեղեկացրեց, որ իր առանձնատունը կառուցել է դեռևս 1997 թվականին.

«Իմ տունը սարքել եմ 1997 թվականին, ծախսել եմ 200 հազար դոլար փող։ Ես այդ տունը չեմ ծախելու, մյուս անգամ նման անտակտ հարց չտաս»,- խոսքն ուղղելով լրագրողին՝ ասաց մարզպետը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է անհարգալից խոսում, Ռազմիկ Թևոնյանը պատասխանեց. «Դու իմ դուրը չես գալիս, արա»։

Տեսանյութեր

Լրահոս