ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Ավելի վաղ գրել էինք, որ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում էին ժամանակավորապես պահպանվում 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունն այլևս չի կարող դրանք պահել, և ասել են, որ հանեն գորգերը:
ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:
Իշխող ուժը բոլորին խոստումներ է տվել. «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ:
3. Բանակցող: Կրկին հավաքական ընկալման խնդրին ենք բախվում: Պետք է հստակ լինի ցանկացած քաղաքացու համար, որ ներքաղաքական անձնավորված պայքար չկա, կա պայքար հանուն հայկական երկու պետությունների լինելիության, քանի որ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունը ոչ միայն չի սպասարկում հայկական երկու պետությունների շահերը, այլ ՀԱԿԱՍՈՒՄ է Հայաստանի և Արցախի շահերին:
Վերաքննիչ դատարանը վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը։ Տեղեկությունը հայտնում են Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը։
«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները դեկտեմբերի 30-ի առավոտյան գրավել են Բալադ քաղաքը Հիրշաբելի նահանգում, որը գտվում է Սոմալիի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել է Սոմալիի Garowe նորությունների պորտալը՝ վկայակոչելով ականատեսների:
Մամուլի որևէ կեղծ հրապարկում անարձագանք չթողնեք. Փաշինյանը՝ Կառավարության անդամներին:
572 կմ ճանապարհ է կառուցվել, որը 2020 թվականին նախատեսված չէր. Գնել Սանոսյան։
Այսօր ունենք կապիտալ ծախսերի 80 տոկոս կատարողական. Տիգրան Խաչատրյան:
Որոշումների կայացումը միշտ չէ, որ մեզանից է կախված. Նիկոլ Փաշինյան:
Մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Հայաստանում իրավիճակը պահենք կառավարելի. Փաշինյան:
Լարված իրավիճակ Վարդենիսում. ոստիկանները բերման են ենթարկել ավագանու անդամների:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստը՝ ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը պլանավորված է դեկտեմբերի 30-ին, ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին): Այդ մասին վկայում է դեկտեմբերի 29-ին Սպիտակ տանը տարածված ԱՄՆ-ի նախագահի գրաֆիկը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
Թուրքական «Habertürk» թերթի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն Twitter-ում հարցում է անցկացրել առաջիկա նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հնարավոր թեկնածուի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարման հետեւանքներից մահացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել է 72 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:
Ռուս-չինական երկկողմ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում է: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ հանդես գալով դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են 1950–1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին փաստաթղթի նախնական տեքստը: Դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնը։
Ֆրանսիայի հանրային առողջապահության ազգային գործակալությունը դեկտեմբերի 28-ի երեկոյան հայտարարել է, որ վերջին 24 ժամում երկրում COVID-19-ով վարակվել է 179 հազար 807 մարդ։
«Մեկ նպատակ ուներ այդ ասուլիսը հրավիրելը, որպեսզի հրապարակային կերպով Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը պատրաստ է իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները, և արդեն իսկ իրականացման ճանապարհին է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի այս սեփական տունը ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանը ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են:
Լրատվամիջոցնը հայտնել է, որ Բայդենը ցանկանում է զրուցել Պուտինի հետ, «քանի որ կարծում է, որ Ռուսաստանի հետ հարցում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը»:
Տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմել էր 2016 թվականի պատերազմի վերաբերյալ իր և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։
Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են հաջորդ տարի ստորագրել 2023-2027 թվականներին տիեզերական համագործակցության մասին նոր ծրագիր: Այս մասին Global Times-ին հայտնել են «Ռոսկոսմոս»-ից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «դելտա» և «օմիկրոն» շտամերի ի հայտ գալով հնարավոր է վարակման «նոր դեպքերի ցունամի» առաջանա: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում։ Եվս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։
82 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2017 թվականը: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական գործչի կնոջը: