 
                        Բայդենը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ. CNN
 
                                    Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 30-ին ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնին:
Լրատվամիջոցնը հայտնել է, որ Բայդենը ցանկանում է զրուցել Պուտինի հետ, «քանի որ կարծում է, որ Ռուսաստանի հետ հարցում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        