Սմիթսոնյան ինստիտուտի Ասիական արվեստի ազգային թանգարանը Հնդկաստան է վերադարձրել միջնադարյան երեք բրոնզե քանդակներ, երբ ներքին հետաքննությունը հաստատել է դրանց անօրինական տեղափոխումը տաճարներից, գրում է բրիտանական The Independent-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի կարիքն ունի նույնքան, որքան Եվրոպան՝ ԱՄՆ-ի։
Ռուսաստանը հերթական անգամ հայտարարում է TRIPP նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:
Ուրբաթ օրը ԱՄՆ ողջ տարածքում ցուցարարները գործադուլներ են անցկացրել «ոչ աշխատանք, ոչ ուսում, ոչ գնումներ» կարգախոսով՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի քաղաքականության դեմ, հայտնում է Associated Press-ը։
Թուրքիայի ռեստորաններում սնունդը գնալով թանկանում է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։
Հրապարակված էլեկտրոնային նամակները վկայում են, որ հանգուցյալ սեռական հանցագործ, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մի տղամարդու, ենթադրաբար՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին, հրավիրել է ընթրիքի 26-ամյա ռուս կնոջ հետ, նկատել է BBC News հեռուստաալիքը։
Ինձ հետաքրքիր է՝ ո՞ր դատախազն է ստորագրելու Վեհափառին մեղադրյալ ճանաչելու թուղթը. Ռուբեն Մելիքյան
Եվրոպական երկրները կկարողանան կենտրոնանալ իրենց զարգացման վրա միայն այն դեպքում, եթե վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս կարծիքը հայտնել է բրիտանացի նախկին դիվանագետ Իան Փրաուդը Strategic Culture ամսագրում հրապարակված հոդվածում։
Եղանակային վատ պայմանները մայրաքաղաքում ավելի վատ իրավիճակ են ստեղծել քաղաքացիների տեղաշարժի համար։ Առատ ձյան հետևանքով շատ փողոցներում, մայթերի վրա սառույցի հաստ շերտ է՝ առանց ավազի որևէ հատիկի։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռները վերջին օրերին ակտիվացրել են բեռների մատակարարումները Մերձավոր Արևելքի բազաներ։
Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է հնարավոր հարձակման հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել նույնիսկ ուժի կիրառմամբ։
Բոլոր գնդերեցների հետ աշխատանք է տարվել. ցավում եմ, որ մեր զինվորը հոգևորականի բարի խորհուրդը չի լսելու. Տեր Պսակ
Իրանը երկօրյա ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն:
Այսօր ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ինդոնեզիայի Ջավա նահանգում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան ուրբաթ օրը AFP-ին տված հարցազրույցում նկարագրել է իր «շոկը» Մինեապոլիսում տեղի ունեցած «սարսափելի» բռնության պատկերներից, որտեղ երկու ամերիկացի քաղաքացիներ էին սպանվել ներգաղթի դաշնային գործակալների կողմից։
Այսօր վաղ առավոտյան Ռազմական ոստիկանության մի քանի ներկայացուցիչներ մեքենաներով գտնվում էին Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, թե ինչու՝ ոստիկանները որևէ բացատրություն չտվեցին եկեղեցու քահանային՝ Տեր Պսակ Մկրտչյանին։
Ռուսաստանի Պետդումայի Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, առաջարկում են Ռուսաստան մուտքի ցմահ արգելք սահմանել դատվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար։
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը ծովային և օդային պարեկություններ է իրականացնում Հարավչինական ծովում գտնվող Հուանյան խութի (անգլերեն անվանումը՝ Սկարբորո Շոլ) մոտ, որը տարածքային վեճի առարկա է Չինաստանի և Ֆիլիպինների միջև։
Ռազմական ոստիկանության մեքենան ի՞նչ գործ ունի եկեղեցու մոտ. Գառնիկ Դանիելյանը՝ ՌՈ աշխատակցին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսներից մի քանիսը հրավիրվել են քննչական կոմիտե՝ որպես մեղադրյալ:
Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը
Երեկ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել էր, որ Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ուրբաթ օրը հայտարարել է համաներման մասին օրինագծի մասին, որը կարող է հանգեցնել հարյուրավոր բանտարկյալների՝ ներառյալ ընդդիմության առաջնորդների, լրագրողների և իրավապաշտպանների ազատմանը, որոնք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, հաղորդում է Associated Press-ը։
Ամերիկյան Լուիզիանա նահանգի քննչական մեկուսարանից ութ բանտարկյալ է փախել, հաղորդում է WAFB9-ը։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Թունիսի նախագահ Կաիս Սաիդը երկարաձգել է երկարատև արտակարգ դրությունը 11 ամսով՝ մինչև դեկտեմբերի 31-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե բախվել ռազմական գործողությունների:
Արա Զոհրաբյանը գրում է. «Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:
Գազայի հիվանդանոցները հայտնել են, որ շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշներից մեկը մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով հոկտեմբերին կնքված համաձայնագրից հետո, հաղորդում է Associated Press-ը։