Ո՞վ պետք է պարզաբանումներ տա հանրությանը, թե ինչ է կատարվում Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի, Շուշիի շրջանի Հինշեն, Մեծ Շեն գյուղերի շուրջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մասնակցում է փակ հանդիպման: Ըստ նախնական տվյալների, քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Ընդամենը հուշեմ, Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար:
Ոստիկանությունը երթից 1 ժամ առաջ ուժեր է կենտրոնացրել
«Տեսեք, ինչ է կատարվում, գյուղացին զենքը վերցնում է՝ գնում իր տունը պաշտպանելու: Նման բան որտե՞ղ եք տեսել: Միջնադարում անգամ նման բաներ չկային: Այս ամբողջ 30 տարվա անկախության ժամանակաշրջանում սրա՞ն ենք մենք արժանի: Ադրբեջանում շքերթի ժամանակ Էրդողանի՝ Էնվեր փաշայի ոգեկոչումը մենք հանգիստ ընկալում ենք՝ մոռանալով, որ Էնվեր փաշան համար մեկ մեղավորն է Հայոց ցեղասպանության, և այն, ինչ ասում է՝ պատահական խոսքեր չեն: Կարծում եմ, որ այստեղ պետք է տագնապ հնչեցնեինք, ոչ թե վարչապետի օգնականի կամ քարտուղարուհու մակարդակով անատամ հայտարարություններ անեինք: Սրանք շատ լուրջ խնդիրներն են»,- նշեց Արման Նավասարդյանը:
Իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը ժողովրդավարության և արդյունավետ կառավարման երաշխիքներից են։ Սակայն, ժողովրդի վստահության չափման եղանակները բարդ են և ամենօրյա ռեժիմով այն չես կարող չափել։ Ժողովրդի վստահության չափման հիմնական ինստիտուտը, անշուշտ, ընտրություններն են։ Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում դրա չափման գործիքներն են հանրային դժգոհությունները, որոնք կարող են դրսևորվել ինչպես զանգվածային լրատվությամբ, այսօր արդեն առավել տարածված սոցիալական ցանցերում, այնպես էլ հավաքների ժամանակ։
«Այդ մարդն արդեն մոտ 10 ամիս կլինի՝ ընդհատակում է գտնվում կորոնավիրուսային հիվանդության, արձակուրդի և այլ պատճառներով, քաղաքը մատնվել է անտերության»,- ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը:
«Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր՝ առանց այդ էլ գոյություն չունեցող իշխանությունը»
Ըստ նախնական տվյալների, վարչապետն իշխանական պատգամավորների հետ քննարկելու է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները: Փակ հանդիպմանը մասնակցում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ ՀՀ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի:
Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ երեկո հերթական քննարկումներ էինք իրականացնում մեր քայլերի շուրջ՝ համախմբված համայնքի մի քանի ակտիվ անդամների հետ: Դրանից առաջ անշուշտ վատ նախազգացումներ ունեիք: Նախորդող դեպքերը՝ նկատի ունեմ ՀՀ վարչապետի իրարամերժ ելույթները, Արցախի նախագահի անհասկանալի ուղերձները, տեղեկատվական արտահոսքը ինչպես ռազմաճակատից, այնպես էլ թիկունքից, կասկածների դուռ էին բացել: Սակայն, վստահելով պաշտոնական տեղեկատվությանը, չէինք հավատում իրականությանը, հաղթանակի, բեկման հույս ունեինք: Երբեմն էլ անգիտակցաբար կասեցնում էինք տարածվող իրական լուրերը՝ խուճապ չառաջացնելու նպատակով:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիրքորոշումը 2019 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշման մասին, որով, ի թիվս այլնի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետի խախտման հիմքով ՍԴ-ն քննության չընդունեց ԱԺ կողմից ներկայացված դիմումը.
Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ. ՈՒՂԻՂ
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր տեղեկացա, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը ներկայացրել է «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմյանի թեկնածությունը։
Սոմալիի իշխանությունները դեկտեմբերի 15-ին որոշում են ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները հարեւան Քենիայի հետ:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ:
Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.
Այսօր հերթական փոքրիկ տեղեկատվական սադրանքի փորձն է արվել ՀՀ դատախազության նկատմամբ՝ առանձին լրատվամիջոցի կողմից, իրեն բնորոշ ոճով, գիշերը տեսած ցանկալի երազը որպես իրականություն մատուցելու մոլուցքով տարված հայտնելով ինչ-որ անորոշ դատախազների անունից աշխատանքից ազատման դիմումներ գրելուն պատրաստ լնելու, դրա առնչությամբ չգիտես որտեղ, չգիտես ում կողմից, իբրև թե, գրված հայտարարության մասին:
Ադրբեջանը եւ Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը:
Քաղաքացիները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՈւՂԻՂ
Հայտարարության մեջ նշում են, որ չեն կարողանում համակերպվել այս իրողության հետ և հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը՝ հավելելով, որ կվերադառնան դատախազության համակարգ այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ և համազգային շահերով մտահոգ իշխանություն։
Իսկ ամենահետաքրքիրն էն է, որ պնդում են, թե ռուսները չեն թողնում էս հակամարտության էջը վերջնական փակել, էն դեպքում, երբ ՀՀ ղեկավարությունը սկզբունքորեն հասկացել է իր պարտությունը և չի ցանկանում մնալ խաղի մեջ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:
Որքան էլ տարօրինակ չլինի, պետական ապարատի ու կառավարման համակարգի աննախադեպ փլուզվածության պայմաններում կարևոր գործընթացներ են ընթանում, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր տիպի պետություն ստեղծելու գործում։
Պետական Էրմիտաժի տնօրեն, ծագումով հայ Միխայիլ Պիոտրովսկին հետպատերազմյան շրջանում Արցախում մշակութային հուշարձանների պահպանության հռչակագրով է դիմել: Ակադեմիկոսն առաջարկում է պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի մոնիտորինգ անցկացնել:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ է անում հնարավորինս շուտ ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնց ձերքբերման պատճառով նախօրյակին Վաշինգոնը պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
Վերջին օրերի իրադարձությունները հիմնովին ջախջախեցին ստի կայսրության նաև այս թեզը։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլևս չի դիմադրում և հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետև Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։
Իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք. որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով, և դրանք ստանալով միևնույն է` չի կանգնելու։