Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ եթե լինի անաչառ հանձնաժողով, պատրաստ ենք մասնակցել, ներկայացնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են մեզ, և իրենց անհանգստացնում է, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարվի:
Լեհաստանի ռազմական ժանդարմերիան ձերբակալել է Բելառուսի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում են լրտեսություն իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է Պոզնանի շրջանային դատախազության մամուլի քարտուղար Լուկաշ Վավժինյակը:
Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը Մարիա Պուտինայի և Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Վստահ եմ՝ առաջիկա օրերին Արցախի դրոշը կբարձրանա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում։
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը և առհասարակ համազգային համախմբմանը, նշեց, որ վաղուց էր պետք համախմբվել, սակայն այսօր էլ ուշ չէ, քանի որ ցանկացած ճանապարհով պետք է չեզոքացվի Արցախին սպառնացող վտանգը։
Հաղորդվում է, որ Հեգերն Ուկրաինա կմեկնի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իշխանափոխությունից հետո՝ նախորդ չորս տարիներին հանրային առաջնահերթ կարևորության օրակարգ դարձան անկախությունը, մեր հայրենիքը և սեփական հայրենիքում ապրելու մեր անքակտելի իրավունքը պաշտպանելու կենսական խնդիրները։
Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել, նա մասնավորապես գրել է. «06.04.1938… …06.04.2022 Չկա ոչինչ պատահական…»:
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։
Հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ համազգային համախմբում վաղուց էր պետք, իսկ տրոհումը կատարվել է Հայաստանի գործող իշխանությունների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների կանխակալ մտածելակերպի արդյունքում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ապրիլի 4-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության 3-րդ նիստն էր:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
Կգա ժամանակը, և Ուկրաինայի պետական սահմանի ամբողջ գիծը կվերականգնվի: Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն, Եվրասիական տնտեսական միության նոր մարտահրավերներին և հեռանկարներին նվիրված կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, որը լրանում է այս տարի:
Յոթի խմբի (G7՝ Մեծ Բրիտնիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սեւ ծովում հերթական ականը հայտնաբերելու մասին։
Չեմ կարծում, որ այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կայանալիք Փաշինյան – Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի:
Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։
Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի նրան զինել: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես գալով պատգամավորների առջեւ:
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունական Pentapostagma լրատվական կայքին հարցազրույց է տվել:
ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Քաբուլի Փուլիհիշթի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել աղոթքի ժամանակ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հեռացվել է վարույթից:
ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքը նոր քաղաքապետ ունի:
Մինչ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, մարտի 24-ին Բրյուսել այց էր կատարել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա, գտնում ենք, որ այն պիտի ունենա լիազորությունների առաջնային, գերագույն մանդատ: