
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարներն ապրիլի 7-ին կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

Յոթի խմբի (G7՝ Մեծ Բրիտնիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:
«(Գերմանիայի) արտգործնախարարության ղեկավար (Աննալենա) Բերոքը վաղն արտաքին գործերի նախարարներին հրավիրում է G7-ի հանդիպման: Այնտեղ, անշուշտ, նույնպես ուշադրության կենտրնում կլինի Ուկրաինայի իրադրությունը»,- ասե լէ Զասսեն:
Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակներում: «Յոթնյակում» նախագահում է Գերմանիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: