
Մոսկվայում կկայանա Միրզոյան–Լավրով հանդիպումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները »,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված քայլերը։
«Բացի այդ, մտքերի մանրակրկիտ փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11–ին և նոյեմբերի 26–ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»,- հավելել է Զախարովան։