
Քաբուլում վեց մարդ է տուժել մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով

Քաբուլի Փուլիհիշթի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել աղոթքի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Aamaj News գործակալությունը: Քաղաքային ոստիկանության նախնական տվյալների համաձայն, մզկիթի մեջ ձեռքի նռնակ են նետել:
Վիրավորվել է առնվազն վեց մարդ: Երկրում կառավարող «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող Bakhtar գործակալությունը հաղորդել է, որ ձերբակալվել է կասկածյալը: Այդ մասին հայտնել է Քաբուլի ոստիկանության մամուլի քարտուղար Հալիդ Զադրանը: Առայժմ այդ պայթյունի համար պատասխանատվությունը տեղական ոչ մի խմբավորում չի ստանձնել: Ապրիլի 3-ին հաղորդվել էր Քաբուլի «Սարոյ Շահզոդա» թաղամասում ձեռքի նռնակի պայթյունի մասին, որտեղ գտնվում էր քաղաքի գլխավոր արժութային շուկան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: