
ԵՄ-ն կշարունակի Ուկրաինային զինել, որպեսզի նա չպարտվի. Բորել

Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի նրան զինել: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես գալով պատգամավորների առջեւ:
«Այս խորհրդարանում ինձ ասացին, որ հարկավոր է որքան կարելի է ավելի արագ վերջ դնել հակամարտությանը, ինչի համար հարկավոր է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց եթե ամեն բան ավարտվի միլիոնավոր փախստականներ եւ հազարավոր զոհվածներ ունեցող ավերված ու պարտված երկրով, ապա դա մենք չենք ցանկանում: Ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,-ասել է նա: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաեւ հայտնել է, որ մեկ միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն հատկացրել է ուկրաինական բանակի ռազմական օգնության ֆինանսավորման համար, «այնքան նշանակալի գումար չէ՝ հաշվի առնելով այն, թե որքան է ԵՄ-ն օրական ծախսում ՌԴ-ից վառելիք գնելու վրա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: