Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև քաղաքացիները:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930