
Էմին Երիցյանը ԵԺԿ-ի կողմից կրկին առաջադրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահի պաշտոնում

Մարտի 3-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ամենամեծ քաղաքական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակության քաղաքական խմբի (EPP/CCE) լիագումար նիստը:
Նիստի ընթացքում ԵԽ Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի փոխնախագահի պաշտոնի համար քաղաքական խմբի կողմից առաջադրվել է նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի թեկնածությունը:
Քաղաքական խմբի անդամները հաստատել են Էմին Երիցյանի թեկնածությունը:
Նշենք, որ Էմին Երիցյանը ԵԽ Կոնգրեսի գործող փոխնախագահներից է և նախկինում այդ պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ։