Բաժիններ՝

Քրդամետ գործիչը՝ թուրք ազգայնականներին. «X» նշանն արտացոլում է ձեր ցեղասպան մտածելակերպը

Թուրքիայի իշխանություններն ու վերջինիս սատարող քաղաքական խմբավորումներն ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) դեմ արշավ են սկսել՝ պահանջելով փակել կուսակցությունը և անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ-ական պատգամավորներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի իշխանությունների այս արշավին է միացել նաև Դողու Փերինչեքի գլխավորած ազգայնական «Հայրենիք» («Vatan») կուսակցությունը:

HDP-ի Ստամբուլի նահանգային կառույցի համանախագահ Էրդալ Ավջըն Twitter-ում անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության կողմից Ստամբուլի շուրջ 106 շրջաններում HDP-ն փակելու համար իրականացված ակցիաներին:

Նշենք, որ այդ ակցիաների ընթացքում ազգայնական կուսակցությունը քաղաքացիներին թռուցիկներ են բաժանել, որոնց վրա եղել է թուրք ազգայնականներին բնորոշ ռասիստական բնույթ ունեցող «X» նշանները:

Ավջըն մասնավորապես գրել է. «Մեզ «X» նշանը ծանոթ է հույների, հայերի, ասորիների, քրդերի և ալևի հայրենակիցների տների դռներից: HDP-ի վրա դրված «X» նշանը (թռուցիկներում-խմբ.) արտացոլում է ձեր ոչնչնացնող, ժխտողական ու ցեղասպան մտածելակերպը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս