
Եղիսաբեթ Բ-ի ամուսինը սրտաբանական բուժընթաց է տարել

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգ 99-ամյա դուքս Ֆլիպը, որը փետրվարի 16-ին հոսպիտալացվել էր բժիշկների խորհրդով, մարտի 3-ին սրտաբանական բուժընթաց է տարել եւ առաջիկա օրերին կվերականգնի ուժերը՝ մնալով հիվանդանոցում: Այդ մասին ասված է Բուկինգհեմի պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Երեկ Էդինբուրգի դուքսը սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում հաջող կատարված բուժընթաց է տարել իր մոտ գոյություն ունեցող սրտի հիվանդության պատճառով: Նորին Թագավորական Բարձրությունը հիվանդանոցում կմնա եւս մի քանի օր բուժման, հանգստի եւ ուժերի վերականգնման համար»,- հայտարարել են պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: