Բաժիններ՝

Թուրքական Otokar-ը ներկայացրել է Cobra-2 զրահամեքենայի հակաականային պաշտպանությամբ տարբերակը

Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված և մոդեռնիզացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ընկերությունը 35 տարվա գործունեության ընթացքում հավաքած տեխնոլոգիաները մեկտեղել է մոդելային շարքի լավագույն զրահամեքենան ստանալու համար, ինչ արդյունքում «Cobra II MRAP»-ը պետք է բարձր ռիսկային գոտիներում մեծ հուսալիություն ապահովի:

Հաղորդվում է, որ զրահամեքենան անձնակազմի համար հուսալի պաշտպանություն է ապահովելու բալիստիկ զենքերից, ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից:

Նշվում է նաև, որ աշխարհում առկա այլ անալոգների համեմատ «Cobra II MRAP»-ը լեռնային տեղանքներում ունի ավելի բարձր անցանելիությանուն՝ շնորհիվ ծանրության կենտրոնի ավելի ցածր գտնվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031