Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ սատարում է Գլխավոր շտաբին և շտաբի ողջ սպայական կազմին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար, հայտնում է Minval.az–ը:
Պատերազմի ավարտի, իսկ ավելի կոնկրետ՝ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարվեց դեռ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, բայց մինչ օրս իշխանություններն ամեն կերպ Հայաստանում շարունակում են պահել ռազմական դրության ռեժիմը։
Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից…»։
Հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանության պաշտպանությամբ հանդես եկող տարբեր խմբերը, այդ թվում՝ լրագրողների անհարմար հարցերից փախուստի դիմողները, քողարկված կամ անթաքույց ձևով փորձում են հանրությանը համոզել, որ մենք իրականում հող, շրջան, հայրենիք չենք էլ զիջել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտնում է RT-ն:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Սրանք երկրի ու հասարակության հետ վարվում են ինչպես թշնամին, որը պատերազմում հաղթել և գրավել է հակառակորդի երկիրը ու գիտի, որ վաղ թե ուշ պետք է հեռանա, ուստի ամեն ինչ անում է այն հիմնահատակ ավերելու, քանդելու, վառելու, մոխրացնելու համար, որպեսզի իր հեռանալուց հետո տասնամյակներով չկարողանան այդ երկրի բնակիչները վերականգնել այն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագետները ոչ մեկ անգամ են զգուշացրել ՀՀ –ում հետպատերազմյան շրջանում ներդրումների իսպառ բացակայության մասին։ Հայտնի է, որ ներդրումները սիրում են կայունություն, կանխատեսելիություն և խաղաղություն, սակայն ներկայումս ՀՀ տնտեսական դաշտում առկա է կոլապս, իշխանություններն էլ երեք տարում ցույց են տվել, որ ծայրահեղ անկանխատեսելի են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հետեւողականորեն քանդում է բոլոր կայացած համակարգերը, հերթը բանկերինն է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանյան զարգացումների հետ կապված՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաև դիվկորպուսում:
Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Եվրոպական խորհրդի նախագահի, եվրոպացի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ Շառլ Միշելի այցը Վրաստան, որից հետո՝ մարտի 2-ին, նա երկօրյա այցով մեկնեց Ուկրաինա:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:
Եվրոպայի ներդրումային բանկը 20 միլիոն եվրո է տրամադրել Ուկրաինային փոքր եւ միջին ձեռնարկությունների օժանդակման համար: Այդ մասին ասված է բանկի՝ մարտի 5-ին հրապարակված հայտարարության մեջ։
Աշխարհը համավարակը կհաղթահարի 2022 թվականի սկզբին, բայց դա չի նշանակում, թե կորոնավիրուսն ինքը կանհետանա:
Հայաստանում, ի թիվս բազմաթիվ կարևոր երևույթների դեֆիցիտի, կա համարժեքության կամ ադեկվատության դեֆիցիտ, որն ամենաշատն արտահայտվում է իշխանության գործողություններում։ Երկրում առկա է լրջագույն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որևէ կարևոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն։ Այն շահագործելու են Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։
«Գեներալը զորք կառավարող սպա է, եթե գեներալը զորքի լեզվով չի խոսում, ուրեմն՝ իր ասածն էական նշանակություն չունի: Այսինքն՝ եթե դու գեներալ ես, ուզում ես, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պետք է զորք մտցնես քաղաք, Նիկոլ Փաշինյանին հեռացնես իշխանությունից, հետո նոր հայտարարություն տարածես, կամ տարածեցիր՝ անմիջապես հետո պետք է զորքը գա: Այդ զորքի գործոնը գեներալի դեպքում պետք է լինի, եթե զորքի գործոնը չկա, գեներալ չկա, հետևաբար՝ իր կոչերը, հայտարարություններն իմաստ չունեն»:
«Պատերազմից 15 օր առաջ եղել ենք Պաշտպանության նախարարությունում (ՊՆ), ասել, որ մոտալուտ է պատերազմի վտանգը, ասել ենք՝ յուրաքանչյուրս պատրաստ ենք ջոկատներով կցվել որևէ մի զորամասի, որպեսզի նրանք ունենան առաջին օգնության ուժը: Մեր առաջարկը, չգիտեմ ինչու, մերժվեց»:
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ ընտրությունների գնալու հարցով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Aravot.am-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը:
Լևոն Արոնյանի Հայաստանից հեռանալու լուրը տարբեր կարծիքների տեղիք տվեց։ Ոմանք պնդեցին, որ եթե Հայաստանի կառավարությունը չի աջակցում աշխարհի լավագույն շախմատիստներից մեկին, ապա հեռանալու որոշումը ճիշտ է։
Ռուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:
Իշխանամերձ շրջանակները շատ վտանգավոր խաղ են սկսել և փորձում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, մեղմ ասած, «ռազմական հեղաշրջողի» պիտակ տալ, որպեսզի հետո գուցե դատեն ոչ միայն՝ որպես պատերազմը «պարտվածի», այլև՝ «ահաբեկչի»:
Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միակողմանի կարգով խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Մարտի 4-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համապատասխան հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝ հրապարակ նետված արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզի մասին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ վստահ է՝ Փաշինյանն ընտրություն անել չի ուզում։
ՀՀ նախագահին կոչ ենք անում դիմել Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով. Փաստաբանների պալատ:
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է և այդ գործընթացքում վարչապետի և նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության: