Երեկ, ինչպես հայտնի է, կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր:
«Ինչո՞ւմ եք մեղադրում: Որ Քարվաճառն առանց մի կրակոցի՞ է հանձնվել, թե՞ որ կրակոցներից մարդիկ են զոհվել»․ Լենա Նազարյան
Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից նսեմացնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ջանքերը. Անի Սամսոնյան
Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ մենք այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք։ Արդյունքում՝ հետևություն արվեց, որ եթե Ամանորի տոներին մենք 5 օր ավելի քիչ հանգստանանք, ապա մեր երկրի համախառն ներքին արդյունքը կաճի մոտ 170 մլն դոլարով, ինչն իրականաում մեր ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կազմում։
Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն է սարքել FedEx ընկերության օբյեկտի վրա, որից հետո փակել է կյանքի հետ իր հաշիվները:
«Ցավի վաճառականներն ու ողբերգության սպեկուլյատնները եկել ու գիշանգղների նման իրենց կեղտոտ գլուխները մտցնում են Հայաստանի վերքերի մեջ` մի կտոր, մի պատառիկ փախցնելու հույսով». Արման Եղոյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է, որ բելառուսները հուսալի ընկերներ են Ադրբեջանի համար:
Միայն պատահականությունների կառավարման դեպքում է հնարավոր պատերազմի ընթացքում դրսևորած արժանիքների համար զինվորականին պարգևատրել շքանշանով կամ շնորհել կոչում, իսկ պատերազմից հետո պարգևատրված նույն այդ զինվորականի նկատմամբ նույն պատերազմում կատարած հանցագործության համար հարուցել քրեական գործ…
Ռուսաստանյան ՄիԳ-31 կոծանիչը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի երկնքում՝ Կամչատկայի հարավ – արեւելյան ափի երկայնքով ուղեկցել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ռազմավարական ինքնաթիռը:
ԱԺ նիստը’ ՈՒՂԻՂ
Երեկ Ուկրաինայի փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Օլեկսի Ռեզնիկովը այցելել է Արցախի Ակնա (Աղդամ) քաղաք և տարածքների վերակառուցման գործում իր օգնությունն առաջարկել:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 16-ի գիշերը գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան հրեական պետության կողմը հրթիռի արձակման։
Ապրիլի լույս 16-ի գիշերն առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում ճանապարհի մոտ տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ:
Կարող ենք փաստել, որ Նիկոլն ամբողջությամբ դուրս եկավ բունկերներից, եւ այժմ կարողանում է գնալ ուր ցանկանա, եւ բոլոր անեթեթ քայլերը՝ սնայպերները, զենքով սպառնացող թիկնապահները, հարյուրավոր ոստիկանները, երեխաներով շրջապատվելը ոչ այնքան անվտանգության համար էին, որքան՝ որ իր նկուղից դուրս լինելը տեսանելի լիներ բոլորին, որ տեսնեին թե էլ ինքը գետնափոներում թաքնված չէ, այլ շրջում է Երեւանով, ավելին՝ Երեւանից դուրս էլ է գնում։
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն Վարդապետյան Աննան արդարադատության իրականացմանը առհասարակ չէր խոչընդոտել՝ քննիչի որոշումները խմբագրելով, բանկային գաղտնիք ստանալով, այլ ուղղակի մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում որպես վարչապետի օգնական, իսկ իշխանության համար այլևս ոչ սրտի ԲԴԽ նախագահ Վարդազարյան Ռուբենին մեղադրանք առաջադրեցին արդարադատությանը խոչընդոտելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած, անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձեւավորել, որի կազմում կընդգրկվեն «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորները, առաջարկ է արվել նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Երկուշաբթի նախնական քննարկում կլինի, եւ պարզ կդառնա, թե ովքեր են համաձայն առաջարկին, ովքեր՝ ոչ։
«Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում խիստ մտահոգված են, թե ինչպես են ապահովելու ձայներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում: Ահա այս մարզերն են, որտեղ ՔՊ-ականների դիրքերը բավականին թույլ են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով, օրակարգով եւ ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։
Ամեն ինչ, սակայն, հուշում է, որ Հայաստանի եւ Արցախի ապագան լինելու է թուրքերի հետ եւ թուրքերի հաշվին, քանզի նայելով արտագաղթի բացասական սալդոն՝ հասկանում ենք, որ մինչեւ այդ ապագայի կառուցումը, Հայաստանում պարզապես հայ չի մնա՝ կմնան նիկոլականները, զոմբիներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը թեեւ ԱԺ ամբիոնից հերթական անգամ հոխորտում էր բոլորի ու հատկապես նախկինների վրա, սակայն նա անգամ լրագրողների հետ չառերեսվեց։
Davide B նավի ծովայինները, որոնք ավելի վաղ ծովահենների հարձակման հտևանքով առևանգվել էին Նիգրիայի ափերի մոտ, ազատ են արձակվել: Ապրիլի 15-ին այդ մասին հայտնել է նավի սեփականատեր՝ De Poli Shipmanagement ընկերության ներկայացուցիչ Քոր Ռադինգսը: «Բոլոր 15 հոգին, որոնց մարտի 11-ին Davide B նավից առևանգել էին Գվինեական ծոցում, ազատվել են և գտնվում են անվտագության մեջ»,- ասել է նա:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել է Ճապոնիայի կառավարության որոշումը, որը վերաբերում է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս լցնելուն եւ խոստացել է, որ կազմակերպությունը երկրին կաջակցի բացասական հետեւանքներից խուսափելու գործում։
Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչներին զայրացրել է հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդանցի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսի հերթական գրառումը իսլամի մասին։ Նա Twitter-ի էջում գրել էր.
Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել է քառակի: Այդ մասին հաղորդել է Առողջապահությանի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հրապարակային հայտնություն՝ ելույթ կամ հարցազրույց, ուղղված է հայ հասարակության ներքին դիմադրողականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության բացահայտմանը։ Հատկապես պատերազմի ավարտից ու կապիտուլյացիայից հետո նրա ցանկացած հրապարակային խոսք որևէ առողջ հասարակության համար իսկական սթրես կլիներ։ Սկսած «դժբախտ ու դժգույն Շուշիից»՝ մինչև «չպայթած Իսկանդեր», վերջացրած խաղաղասիրության թաքնված քարոզից՝ մինչև Ալիևին ուղղված տափակ ստիխ, իսկական սթրեսի պատճառ պետք է դառնային․․․
Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել:
Հնդկաստանում անցած օրվա ընթացքում 200 հազար 739 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան հազար մարդ մահացել է. սա մեկ օրվա ընթացքում վարակվածների եւ մահացածների ամենամեծ թիվն է երկրում համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը: