Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն Վարդապետյան Աննան արդարադատության իրականացմանը առհասարակ չէր խոչընդոտել՝ քննիչի որոշումները խմբագրելով, բանկային գաղտնիք ստանալով, այլ ուղղակի մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում որպես վարչապետի օգնական, իսկ իշխանության համար այլևս ոչ սրտի ԲԴԽ նախագահ Վարդազարյան Ռուբենին մեղադրանք առաջադրեցին արդարադատությանը խոչընդոտելու համար։

Ախր քննչական մարմինները հասկացանք նույնիսկ ԲԴԽ հենց սրտի անդամի մոտ նույնիսկ «կանչվում» են, բա դատախազությունը սրանից հետո ինչպես է լուրջ դեմքով խոսելու անկախության մասին։

Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն հենց պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․․․»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930