Բաժիններ՝

Հնդկաստանում առաջին անգամ մեկ օրում COVID-19-ի ավելի քան 200 հազար նոր դեպք է հայտնաբերվել

Հնդկաստանում անցած օրվա ընթացքում 200 հազար 739 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան հազար մարդ մահացել է. սա մեկ օրվա ընթացքում վարակվածների եւ մահացածների ամենամեծ թիվն է երկրում համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:

Հնդկաստանում հիվանդացածների թվի աճը շարունակվում է արդեն 36-րդ օրը, ինչի արդյունքում COVID-ից ապաքինվածների թիվը 135,9 հազարից ավելացել է՝ հասնելով ավելի քան 1,4 միլիոնի: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել է COVID-19-ի 14 միլիոնից ավելի դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել է 12,4 միլիոնից ավելի մարդ, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել է 173 հազար մարդ:

Հնդկաստանում հիվանդացածների ամենամեծ թիվը բաժին է ընկել Մահարաշտրայի նահանգին, որտեղ անցած ամիս հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդացության ամենամեծ թվով նոր դեպքերը: Անցած օրվա ընթացքում նահանգում հայտնաբերվել է 58,9 հազար հիվանդացած, ընդամենը նահանգում կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում 613 հազարից ավելի մարդ: Մահարաշտրայից հետո հիվանդացության առավել մեծ թվով նոր դեպքերը հայտնաբերվել են Ութար Փրադեշում (20439), Դելիում (17282), Չխաթիսգարխում (14250) եւ Քառնաթաքում (11265):

Միեւնույն ժամանակ առողջապահության նախարարությունը նշել է երկրում պատվաստման բարձր տեմպերը. նախարարության տվյալներով՝ պատվաստում է ստացել ավելի քան 114 միլիոն մարդ, միայն վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն աճել է 3,3 միլիոնով: Երկրում շտապ կիրառման համար թույլատրված է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ՝ AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակը, որը կրում է Covieshield անվանումը, հայրենական Covaxin-ը եւ ռուսաստանյան «Սուտնիկ V» պատվաստանյութը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս