ԱՀԿ-ն հաղորդել է աշխարհում շաքարախտով հիվանդների թվի կտրուկ աճի մասին

Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել է քառակի: Այդ մասին հաղորդել է Առողջապահությանի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, ապրիլի 14-ին՝ ինսուլինի հայտնաբերման 100-րդ տարեդարձին, կազմակերպությունը կներկայացնի շաքարախտի դեմ պայքարի գլոբալ պայմանագիր, որը պետք է ազդակ հաղորդի հիվանդության կանխարգելման ջանքերին և ապահովի այն բոլոր անձանց բուժումը, ովքեր դրա կարիքն ունեն: «Շաքարախտի դեմ պայքարի ուղղությամբ հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունն ակներև է ինչպես երբեք: Շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը վերջին 40 տարվա ընթացքում ավելացել է քառակի: Դա միակ լուրջ ոչ ինֆեկցիոն հիվանդությունն է, որի դեպքում վաղաժամ մահվան ռիսկը աճում է, այլ ոչ թե նվազում:

Եվ մարդկանց մեծամասնությունը, որոնք COVID-19-ով ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում, տառապում է շաքարախտով»,-ԱՀԿ-ի ղեկավարի խոսքը մեջբերվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է կազմակերպությունը, աշխատանքի առավել հրատապ ուղղություններից մեկն ախտորոշման միջոցներից և դեղորայքից, մասնավորապես, ինսուլինից օգտվելու հնարավորության ընդլայնումն է եկամտի ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում: «Պայմանագիրը նաև նպատակաուղղված կլինի առաջընթացի խաթանմանը՝ դիաբետի բուժման ընդգրկման գլոբալ նպատակային ցուցանիշների սահմանման միջոցով…»,-ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս