
Հոլանդացի կուսակցապետի գրառումն իսլամի մասին զայրացրել է թուրքերին

Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչներին զայրացրել է հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդանցի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսի հերթական գրառումը իսլամի մասին։ Նա Twitter-ի էջում գրել էր.
«Կանգնեցրեք իսլամը։ Կանգնեցրեք Ռամադանը։ Ազատություն։ Ոչ իսլամին»։
Այս գրառմանը բացասաբար եմ արձագանքել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը և Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը: