Բաժիններ՝

Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն է սարքել FedEx-ի օբյեկտի վրա և իր կյանքին վերջ տվել

Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն է սարքել FedEx ընկերության օբյեկտի վրա, որից հետո փակել է կյանքի հետ իր հաշիվները: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Ինդիանապոլիսի ոստիկանության տվյալներով՝ մի քանի հոգի հրաձգային վերքեր են ստացել: Առայժմ պարզ չԷ, թե զոհերի շրջանում կան արդյոք զոհվածներ:

Տեղական WISH-TV-ի տվյալներով, չհաստատված տվյալներ են ստացվել հինգ մարդու զոհվելու վերաբերյալ: Ինդիանապոլիսի ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, երբ հարձակվողը դեռ ողջ է եղել: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հավաստիացրել է, որ հասարակայնության համար վտանգ այլեւս չկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս