ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

,Տաջիկստանի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Մայիսի 9-ը մեր երկրների ժամանակակից պատմության մեջ նշանակալի օր է: Այս օրը մենք մեծարում ենք թշնամու դեմ անողոք պայքարում մեր նախնիների արիության անգնահատելի հերոսությունը, հայրենասիրությունը և համառությունը, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով հաղթանակ են կերտել թիկունքում:

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն՝ մեր ժողովուրդների հիմնարար շահերին համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31