Նիկոլը բռնում է նրանց, ովքեր կոռուպցիա են արել առանց իրեն բաժին հանելու. Աննա Մկրտչյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Նիստի մեկնարկից առաջ 168.amի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը շեշտեց. «Սա հերթական նիստն է, որը մեզ հնարավորություն է տալու ոչ թե դիզվառելիքի գործով ինֆորմացիա ստանալու, այլ բացահայտելու կեղծիքը, որը հորինել է ՀՀ նիկոլահպատակ իրավապահ համակարգը, որ պարգևավճարի, պաշտոնի համար ցանկացած նախադասություն և իրենց հեքիաթները փորձում են  մեղադրական եզրակացության տեքստով  բերել դատարան»:

Որպես ասվածի հիմնավորում՝ պատգամավորը հիշեցրեց նախորդ դատական նիստերում  վկաների հարցաքննությունները՝ արձանագրելով, որ հանրությունը ևս տեսել է, թե այդ վկաներն ինչպիսի շահագրգռվածությամբ, ինչպիսի պայմանների ազդեցության ներքո են այս գործին մասնակից դարձել:

«Այսինքն՝ մեկին ազատել են պարտքերից, մեկին՝ մի հրաշքով սնանկությունից են փրկել, երրորդին՝ մի քանի միլիոն վարկային պարտավորություն են մարել և նոր վարկեր են թույլ տվել, որ ձեռք բերի, մեկի բիզնեսն են կայացրել և այլն… Ու կանչել են ՀՔԾ ասել են՝ ամեն ինչի գինը մեկ-երկու ստորագրութուն է ՝ խնդիր է՞   դա քեզ համար:  Ցավոք, այդ մարդկանց համար մարդկային և մասնագիտական արժանապատվությունից ավելի կարևոր է եղել այդ թուղթը ստորագրելը. հիմա գալիս են դատարան, և տեսնում ենք, թե ինչպես չեն կարողանում հիմնավորել իրենց ասածը»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Աննա Մկրտչյանը նաև անդրադարձավ «Նոր Հայաստանի» կոռուպցիոն դրսևորումներին և հատկապես «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության  հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2022» զեկույցին,  ըստ որի՝ Հայաստանը նահանջել է իր դիրքերից 3 միավորով:

«Ինչ վերաբերում է Նիկոլի կոռուպցիային՝ բոլոր հին և նոր կոռուպցիոներներն ու թալանչիները հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին հարմար տեղավորված են՝ Գռզոյից սկսած, Տիգրանի Ավինյանով վերջացրած: Մարդիկ միլիոնավոր դոլարների գույք են հայտարարագրում, և որևէ մեկին հետաքրքիր չէ, որ 2018 թվականին զրոյական մակարդակով եկած մարդիկ ընդամենը երեք-չորս տարի հետո կարողացել են մի քանի միլիոն դոլարի գույք հայտարարագրել: Ոչ մեկին դա հետաքրքիր չէ՞, մեր դատախազությունը դա չի՞ տեսնում»,- նկատեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս