Կային կուտակված մարդիկ, որոնք հստակ ուղղորդում էին, որպեսզի մարդիկ ընտրեն ՔՊ-ին: Նաև վայբերյան «Սիսիան թիմ» կոչվող չատով, որտեղ կային 57 հոգի, փոխանցվում էին այն ինֆորմացիաները, որոնք նրանք իրավունք չունեին փոխանցելու:
Շոտլանդիայի խորհրդարանն առաջին նախարար է ընտրել կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) նոր առաջնորդ Հումզա Յուսաֆին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ Sky News-ին:
Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ այցելելուց հետո կարող է գնալ Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշին առաջիկա հանգստյան օրերին կարող է այցելել Չինաստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։
Նա նաև հայտարարել էր, որ ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ամենասովորական քաղաքացու համար էլ պարզ է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ավելին՝ Բերձորի ճանապարհը փակելուց հետո էլ բոլորը գիտեին, որն է թշնամու հաջորդ քայլը, սակայն կա՛մ չուզեցին որևէ բան անել, կա՛մ չկարողացան։
Այսօր, երբ մենք, կարծես, ունենք և՜ պետականություն, և՜ բանակ, և՜ ամենակարևորը՝ նույն այդ ժողովրդի բոլոր շերտերի համառությունն ու վճռականությունը, չգիտես ինչու, հայտնվել ենք մի վիճակում, երբ դրանից դուրս գալու ելքերը տանում են կամ դեպի փակուղի, կամ, լավագույն դեպքում՝ անորոշության:
Իրավիճակի մոնիթորինգի և վերահսկողության բարելավման համար Եվրամիության երկրները պետք է երկու ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնեն տնտեսության տարբեր ոլորտներում գազի խնայողության մասին: ԵՄ Խորհուրդը նաև պահպանել է արտակարգ իրավիճակի դեպքում գազի սպառման կամավոր կրճատումը պարտադիրի փոխելու իրավունքը:
«Բնականաբար, հետևանքը նաև դա պետք է լիներ, որևէ երկիր կուլ կտա՞ր նման վերաբերմունքը… Քայլ անելիս չե՞ն հաշվարկում հետևանքները… Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան, կամ որևէ այլ երկիր կուլ կտա՞ր…»,-ամփոփեց մեր զրուցակիցը:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին՝ օնլայն ձևաչափով, որը նախատեսված է անցկացնել մարտի 29-30-ը:
Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան կժամանի Սերգեյ Լավրովի հրավերով: Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։ Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Ավստրիայի տնտեսական պալատի տվյալներով՝ ավիաընկերությունն աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձերը բարձրացնել 12,3 %-ով։
ՓԱԿՈՒՂՈՒՑ հնարավոր է դուրս գալ միայն համախմբված ու բացառապես խելացի քայլերով, որովհետև սրանք Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ»:
Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել Ադրբեջանին:
BVA ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների՝ հարցված ֆրանսիացիների միայն 28%-ն է հայտնել, որ բավարարված է նախագահի պաշտոնում Մակրոնի գործողություններից։
Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու:
Ծնվել է 1986 թվականի հուլիսի 19-ին, Լոռու մարզ, Կիրովական քաղաքում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել:
«Շատ վատ կարծիք ունեմ այս գործի հետ կապված, դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքն է, և դատական պրոցեսի ժամանակ հերթով կժխտվի այս ամենը»,- այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հարցին՝ դուք նախկինում ասում էիք, որ որևէ արկածախնդրի թույլ չեք տա գա և մեր երկրի […]
Իսմայիլիզմը շիա իսլամի ճյուղերից մեկն է:
Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել:
Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։
Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:
Անցած կիրակի Սիսիան խոշորացված համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրությունները, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հաջողվեց 2-րդ փորձից իր առաջադրած թեկնածուին համայնքապետ դարձնել: Նախորդ ՏԻՄ ընտրությունը Սիսիանում անցկացվել էր 6 ամիս առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, սակայն որևէ ուժ չէր հաղթահարել անցողիկ շեմը, կոալիցիա ևս չէր կազմվել ուժերի միջև, ինչի հետևանքով նոր ընտրություններ էին նշանակվել: Իսկ մինչ այդ, […]
Ըստ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի՝ նախկինում հատկացված 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ ծախսվել է։
Օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժից առաջացած ծովի մակերևույթի տատանումներն, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում: