ՌԴ-ում որոշում ունեն արգելել ՍԴ որոշ դատավորների և գործիչների մուտքը ՌԴ

Երբ շուրջ 2 տարի Նիկոլ Փաշինյանը կենաց-մահու պայքար էր մղում Սահմանադրական դատարանը զավթելու համար, շատերը գիտակցում էին և հրապարակավ հայտարարում էին, որ նա Արցախի հարցում ինչ-ինչ քայլերի է գնալու, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարելի Սահմանադրական դատարան ունենալ:

Այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նույնիսկ Փաշինյանի կամակատար դատավորներըկհանդգնեին հակասահմանադրական որոշմամբ ի կատար ածել ռազմավարական դաշնակից երկրի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը:

Ինչ խոսք, ՌԴ-ն, որպես ռազմավական դաշնակից երկիր,իր պարտավորությունների կատարման հարցերում բազմաթիվ լուրջ թերացումներ ունի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, բայց նույնիսկ արևմտամետ հայացքներ ունեցող գործիչներն են այսօր տարակուսած և որևէ կերպ չեն ողջունում առհասարակ որևէ երկրի ղեկավարի դեմ նման գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից:

«Դա երբեք մեր երկրի շահերից չի կարող բխել… Հիշում եք, երբ Կիևը շարունակում էր Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձերը, նույնիսկ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլինկոշտ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր երկիրը չի ներքաշելու Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու մեջ և Զելենսկու սադրանքներին չեն տրվելու: Որևէ երկրի ղեկավարի նկատմամբ նման քայլերն ուղղակի անթույլատրելի են և մեր երկրի շահերի հետ որևէ աղերս չունեն: Նման արտաքին քաղաքականությամբ վտանգում ես երկիրը, ժողովրդին… ինչպե՞ս կարելի է կենտ օրերին ռուսամետ ձևանալ, զույգ օրերին՝ արևմտամետ… Նմանապես նաև չի՛ կարելի թույլ տալ Արևմուտքի մեր գործընկեր երկրների վերաբերյալ նմա դրսևորումներ… Ի դեպ, այդ հրահանգները կատարողները, որ նախկինում կոմսոմոլներ, բայց հիմա իբրև թե արևմտամետ դիրքերից են հանդես գալիս, վաղը, պետք լինի, փող տան՝ նույն Արևմուտքի դեմ այլ երկրների հրահանգները կկատարեն»,-ասաց ՀՀ  ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Ի դեպ, ըստ մեր զրուցակցի տեղեկությունների, ՌԴ-ն Հայաստանի Սահմանադրական դատարանում կատարվածը և ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների կողմից արված որոշ քայլեր «կուլ չի տալու», կոշտ քայլեր է ձեռնարկելու, ավելին Ազգային ժողովի կողմից այն վավերացնելու դեպքում որոշ անձանց, այդ թվում՝ ՍԴ դատավորների մուտքը ՌԴ արգելելու վերաբերյալ քայլեր են մշակվելու:

«Բնականաբար, հետևանքը նաև դա պետք է լիներ, որևէ երկիր կուլ կտա՞ր նման վերաբերմունքը… Քայլ անելիս չե՞ն հաշվարկում հետևանքները… Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան, կամ որևէ այլ երկիր կուլ կտա՞ր…»,-ամփոփեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս