Ծառայության հաղորդմամբ՝ համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հիմա ռեկորդային բարձր մակարդակի վրա է, իսկ Անտարկտիկայում ծովի սառույցը կրկին հասել է ծայրահեղ ցածր մակարդակի։
1050 էջանոց փաթեթը նախատեսում է վետերանների գործերի, գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, արդարադատության, առևտրի և էներգետիկայի նախարարությունների ֆինանսավորում ավելի քան 450 միլիարդ դոլարի չափով:
Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն կանանց ու աղջիկներին, որոնք չեն պահպանում այն:
Բրիտանական «Ekonomist» ամսագիրը մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, հրապարակել է «Թուրքիայի 50 ամենահզոր կին գործադիր տնօրենների» ուսումնասիրության արդյունքները։
Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտը՝ ifo-ն, հերթական անգամ նվազեցրել է այս տարվա ընթացքում երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանի Հանրապետության բնակչությունը կազմում էր 20 միլիոն մարդ՝ 1,3 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։ Բնակչությունն աճում է աստիճանաբար՝ տարեկան մոտավորապես 1,3-1,5 տոկոսով: Այս մասին հայտնում է ranking.kz-ն։
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող են սպառնալ նաև Ադրբեջանի բանտերում պահվող քաղաքացիները, որոնց առնվազն մի մասը նրան ուղղելիք այնպիսի հարցեր ունի, որոնց պատասխանների բացակայությունը կարող է շատ թանկ արժենալ։
Ադրբեջանի հետ ցամաքային փակ սահմանի պատճառով Վրաստանը կորցրել է 1,5 մլն զբոսաշրջիկ և 400 մլն դոլար, հայտնում են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից:
«Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել լռել ու չաղմկել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին»,-այս մասին հաղորդում է եվրոպական brusselssignal.eu կայքը։
Մարտի 8-ին ընդառաջ մեր հասարակության մեջ մահ, չարություն, ատելություն սերմանող կանանց մասին․ Էդգար Ղազարյան
«Խայտառակությունն այլ անվանում չունի: Բռնապետության բաստիոն լինելը հենց այսպես է ապացուցվում: Ի՞նչ է նշանակում գնալ հերոսի շիրիմին մի քանի հարյուր ոստիկանի ուղեկցությամբ: Էդքան ոստիկանի, Նիքոլ, ո՞ւմ դեմ ես տարել, ումի՞ց էիր պաշտպանվում: Որպես ինքնահռչակ գերագույն հրամանատար՝ եթե գտնում ես, որ դու մեղք չունես Եռաբլուրի եռապատկման հարցում, ումի՞ց էիր վախենում, իսկ եթե մեղավոր ես, ինչո՞ւ էիր գնացել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել:
Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը։
Հայաստանը ցանկանում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Թրամփը, որը Հանրապետական կուսակցության կողմից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, նման առաջարկ է արել իր Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ նրա վերջին հանրապետական հակառակորդը, դադարեցրեց իր ընտրարշավը:
Չեխիայի հարավ-արևմուտքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ն։
«Չինացի գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ անելուն, սակայն Հայաստանի ներկա իրավիճակը՝ քաղաքական և անվտանգային, հույս չի ներշնչում, որ գան Հայաստան և կատարեն ներդրումներ, քանզի վիճակը գնահատում են ոչ բարենպաստ, քաղաքական վիճակը՝ ոչ կայուն»,- մանրամասնեց Մալխասյանը։
Ավելի քան 100 աշակերտներ առևանգվել են Նիգերիայի Կուրիգա քաղաքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հարգելի երիտասարդներ, ուզում եմ տեղեկացնել, որ մեկնարկում է ՀՀԿ ԵԿ մարզային երիտասարդական զարգացման ծրագիրը։ Այս մասին ֆեսքուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել ՊՊԾ նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին:
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիին, որի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Տարածաշրջանային հարցեր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:
Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից։
Հյուսիսային Կորեայի ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերը բոլոր մակարդակներում պետք է սկսեն «պատերազմի նախապատրաստման արագացման» նոր բուռն շրջան՝ ներկայիս իրադրությանը համապատասխան։
Ամեն ինչ պիտի անենք, որ հայ-ռուսական հարաբերությունները հանգուցալուծվեն. ՔՊ-ական